Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային նավթային համակարգը գտնվում է խորքային վերափոխման փուլում, իսկ ՕՊԵԿ-ի ներսում կուտակվող հակասությունները կարող են դառնալ այնպիսի գործընթացների սկիզբ, որոնք էապես կփոխեն միջազգային շուկայի ուժային հավասարակշռությունը, ընդ որում՝ ոչ միայն նավթի շուկայի։

Իրաքի կառավարության պահանջը՝ վերանայել և բարձրացնել երկրի նավթարդյունահանման քվոտան, առաջին հայացքից կարող է դիտվել որպես անդամ պետության հերթական տնտեսական պահանջ, սակայն իրականում այն արտացոլում է շատ ավելի լայն համակարգային ճգնաժամ, որը տարիներ շարունակ հասունանում է ՕՊԵԿ-ի ներսում։ Բաղդադը փաստացի վիճարկում է այն սկզբունքները, որոնց հիման վրա կազմակերպությունը սահմանում է արդյունահանման սահմանաչափերը, և եթե այդ վեճը վերածվի լիարժեք քաղաքական հակամարտության, ապա դրա հետևանքները կարող են չափազանց ծանր լինել ամբողջ կառույցի համար։

Իրաքի դիրքորոշումն ունի բավականին լուրջ տնտեսական և քաղաքական հիմնավորումներ։ Երկիրը ՕՊԵԿ-ի հիմնադիր անդամներից մեկն է և ներկայում կազմակերպության ներսում երկրորդ խոշոր նավթարդյունահանողն է՝ զիջելով միայն Սաուդյան Արաբիային։ Վերջին տասնամյակների ընթացքում Իրաքը ստիպված է եղել անցնել մի շարք կործանարար պատերազմների, արտաքին միջամտությունների, միջազգային պատժամիջոցների, ներքին հակամարտությունների և ահաբեկչական սպառնալիքների միջով։ Իրաք-Իրան պատերազմը, Քուվեյթի ներխուժումից հետո սահմանված լայնածավալ պատժամիջոցները, 2003 թվականի ամերիկյան ներխուժումը, հետագա քաղաքական անկայունությունը, ինչպես նաև «Իսլամական պետության» դեմ երկարատև պատերազմը լրջորեն վնասել են երկրի տնտեսությունը և ենթակառուցվածքները։

Այս պայմաններում Բաղդադը պնդում է, որ իրեն անհրաժեշտ են զգալի ֆինանսական ռեսուրսներ՝ վերականգնելու ճանապարհները, էներգետիկ համակարգերը, սոցիալական ենթակառուցվածքները, առողջապահությունը և կրթությունը, իսկ այդ ռեսուրսների հիմնական աղբյուրը շարունակում է մնալ նավթի արտահանումը։ Իրաքյան իշխանությունները նաև շեշտում են ժողովրդագրական գործոնը։ Ավելի քան քառասուն միլիոն բնակչություն ունեցող երկիրը, որն ունի երիտասարդ և արագ աճող բնակչություն, կանգնած է աշխատատեղերի ստեղծման, աղքատության նվազեցման և սոցիալական լարվածության կանխման լուրջ մարտահրավերների առաջ։

Նավթային եկամուտների սահմանափակումը, ըստ Բաղդադի, խոչընդոտում է այս խնդիրների լուծմանը։ Իրաքը պնդում է, որ իր արդյունահանման ներկայիս քվոտան չի արտացոլում երկրի իրական արտադրական ներուժը, քանի որ վերջին տարիներին իրականացվել են զգալի ներդրումներ նավթային ոլորտում, զարգացվել են նոր հանքավայրեր և ընդլայնվել արտահանման կարողությունները։ Հետևաբար, իրաքյան ղեկավարությունը պահանջում է, որ քվոտաների բաշխման մեխանիզմը հիմնվի ոչ միայն պատմական ցուցանիշների, այլ նաև իրական արտադրողականության, բնակչության չափի և զարգացման կարիքների վրա։

Սակայն խնդիրը միայն տնտեսական չէ։ Իրաքի պահանջները փաստացի մարտահրավեր են Սաուդյան Արաբիայի կողմից առաջնորդվող այն ռազմավարությանը, որի նպատակն է սահմանափակել առաջարկը և այդ կերպ պահպանել նավթի համեմատաբար բարձր գները։ Վերջին տարիներին հատկապես Էր-Ռիադն է ստանձնել շուկայի կայունացնողի դերը՝ բազմիցս կամավոր կրճատելով սեփական արդյունահանումը՝ գների կտրուկ անկումը կանխելու համար։ Սաուդյան Արաբիան համոզված է, որ եթե անդամ երկրները սկսեն ազատորեն ավելացնել արդյունահանումը, ապա շուկան կբախվի գերառաջարկի, ինչը կհանգեցնի գների փլուզման։ Այդ սցենարը հատկապես վտանգավոր է նավթից կախված տնտեսությունների համար, որոնց պետական բյուջեները զգայուն են գների տատանումների նկատմամբ։

Հենց այստեղ է առաջանում ՕՊԵԿ-ի գլխավոր ներքին հակասությունը։ Մի կողմից՝ բարձր գների պահպանման նպատակով անհրաժեշտ է սահմանափակել արդյունահանումը, իսկ մյուս կողմից՝ բազմաթիվ անդամ երկրներ ունեն սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ և ցանկանում են հնարավորինս շատ նավթ արտահանել՝ պետական եկամուտներն ավելացնելու համար։ Այս հակասությունը նոր չէ, սակայն ներկայում այն ձեռք է բերում որակապես նոր բնույթ, քանի որ միջազգային էներգետիկ շուկան արմատապես փոխվել է։

Եթե Իրաքը որոշի դուրս գալ ՕՊԵԿ-ից, ապա դրա քաղաքական և հոգեբանական ազդեցությունը կարող է լինել նույնիսկ ավելի մեծ, քան տնտեսական ազդեցությունը։ Նախ՝ դա կդառնա ծանր հարված կազմակերպության հեղինակությանը, քանի որ խոսքը վերաբերում է հիմնադիր անդամներից մեկին։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ այս հնարավոր զարգացումը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ ՕՊԵԿ-ն արդեն իսկ գտնվում է բազմակողմանի ճնշման ներքո։ Տասնամյակներ շարունակ կազմակերպությունը վերահսկում էր համաշխարհային նավթի արտադրության զգալի մասնաբաժինը և կարողանում էր կոլեկտիվ որոշումների միջոցով ազդել գների վրա։ Սակայն վերջին երկու տասնամյակի ընթացքում համաշխարհային էներգետիկ քարտեզը զգալիորեն փոխվել է։ Ամենամեծ փոփոխությունը կապված է Միացյալ Նահանգների հետ։ Թերթաքարային հեղափոխությունը արմատապես փոխեց համաշխարհային նավթային շուկան։ Եթե նախկինում ԱՄՆ-ը համարվում էր խոշոր ներմուծող, ապա նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում այն վերածվեց աշխարհի խոշորագույն նավթարդյունահանող երկրի։

Հորատման հորիզոնական մեթոդների և հիդրավլիկ ճեղքման տեխնոլոգիաների լայն կիրառումը հնարավորություն տվեց արագորեն մեծացնել արդյունահանումը և կրճատել կախվածությունը ներմուծումից։ Արդյունքում ՕՊԵԿ-ը կորցրեց շուկայի նկատմամբ նախկին մենաշնորհային ազդեցության զգալի մասը։ Երբ կազմակերպությունը սահմանափակում է արտադրությունը և բարձրացնում գները, ամերիկյան արտադրողները հաճախ օգտվում են ստեղծված հնարավորությունից և արագորեն ավելացնում արդյունահանումը՝ զբաղեցնելով ազատված շուկաները։ Սա էապես նվազեցնում է ՕՊԵԿ-ի որոշումների արդյունավետությունը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, չնայած արևմտյան պատժամիջոցներին, շարունակում է մնալ համաշխարհային նավթային շուկայի առանցքային դերակատարներից մեկը։ Ուկրաինական պատերազմի ֆոնին արևմտյան երկրները փորձեցին սահմանափակել ռուսական նավթի արտահանումը, սակայն Մոսկվան կարողացավ վերակողմնորոշել իր արտահանումը դեպի Ասիայի շուկաներ՝ հատկապես Չինաստան և Հնդկաստան։ Ռուսաստանը պահպանեց իր դիրքերը ոչ միայն արդյունահանման ծավալներով, այլև գլոբալ գների ձևավորման գործընթացում։ Չնայած ՕՊԵԿ+ ձևաչափում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի համագործակցությունը դեռևս կարևոր է, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Ռուսաստանը հանդիսանում է ինքնուրույն ուժային կենտրոն և հաճախ առաջնորդվում է սեփական աշխարհաքաղաքական շահերով։

Ավելին, վերջին տարիներին մի շարք երկրներ սկսել են ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել։ Միացյալ Արաբական Էմիրությունների որոշումը՝ լքել ՕՊԵԿ-ը, դարձավ կարևոր ազդանշան, որ նույնիսկ հարուստ նավթային միապետությունները պատրաստ են վերանայել իրենց մասնակցությունը կազմակերպությանը, եթե այն սահմանափակում է ազգային շահերը։ Այս որոշման արդյունքում Աբու Դաբին ազատվեց սահմանափակող արտադրական քվոտաներից, ինչն էլ հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել նավթի արդյունահանման ծավալները՝ հիմնվելով ազգային տնտեսական շահերի վրա։

Մյուս կողմից էլ՝ գլոբալ էներգետիկ անցումն է լրացուցիչ ճնշում ստեղծում ՕՊԵԿ-ի վրա։ Վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը, էլեկտրամոբիլների տարածումը, ածխածնային չեզոքության քաղաքականության շուրջ ծրագրերը և կլիմայական օրակարգի ուժեղացումը երկարաժամկետ հեռանկարում կարող են նվազեցնել նավթի նկատմամբ պահանջարկի աճի տեմպերը։ Թեև նավթը դեռևս երկար տարիներ կմնա համաշխարհային տնտեսության առանցքային էներգակիրներից մեկը, այնուամենայնիվ, ՕՊԵԿ-ի անդամ երկրները գիտակցում են, որ ապագայում կարող է սկսվել պահանջարկի կառուցվածքային նվազման շրջան։ Այդ պատճառով նրանցից շատերը ձգտում են հնարավորինս արագ մոնետիզացնել իրենց նավթային պաշարները, ինչը կրկին ուժեղացնում է քվոտաների շուրջ հակասությունները։

Արդյունքում ձևավորվում է մի իրավիճակ, երբ կազմակերպությունը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ։ Մի տարբերակն է՝ վերանայել քվոտաների համակարգը՝ այն դարձնելով ավելի ճկուն և առավել համապատասխան անդամ երկրների տնտեսական իրողություններին։ Մյուս տարբերակը ներկայիս մոտեցումը պահպանելն է՝ հույս ունենալով, որ կազմակերպության ներսում կարգապահությունը կպահպանվի։ Սակայն ակնհայտ է, որ ՕՊԵԿ-ը այլևս չի գործում այն աշխարհում, որտեղ ստեղծվել էր 1960 թվականին։ Այսօր շուկան բազմաբևեռ է, արտադրողները շատ են, տեխնոլոգիական փոփոխությունները արագ են, իսկ աշխարհաքաղաքական մրցակցությունն՝ առավել սուր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion