Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կատարցի և պակիստանցի միջնորդները հուլիսի 1-ին Դոհայում ավարտել են առանձին հանդիպումները ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների հետ, խորհրդակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել։ Այդ մասին X-ի իր էջում գրել է էմիրության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին:
«Կատարցի և պակիստանցի միջնորդներն հուլիսի 1-ին Դոհայում ավարտել են առանձին հանդիպումները ամերիկացի և իրանցի բանակցողների հետ, Լյուցեռնի գագաթնաժողովի արդյունքներին հենվելով՝ դրական առաջընթաց է գրանցվել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրին առնչվող հարցերի շուրջ»,- գրել է։
Կատարի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
«Հաջորդ հանդիպումը կնշանակվի հնարավորինս սեղմ ժամկետներում՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդի մահվան կապակցությամբ սգո միջոցառումների ավարտից հետո»,- նշել է ալ-Անսարին։
Հետևեք մեզ՝ այստեղ



