Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ: Նրանք ասում են, որ չեն ցանկանում օգնել ուրիշներին: Նրանք իրենց այնքան էլ լավ չեն պահում։ Բայց նրանք կսովորեն»,- ասել է նա Հյուսիսային Դակոտա նահանգում ելույթ ունենալիս։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթեքերը հուլիսի 1-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը հիասթափված է Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում Իսպանիայի գործողություններից և Մադրիդի՝ ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի մակարդակին հասցնելու պատրաստակամության բացակայությունից։
Իսպանիայի իշխանությունները հայտնել են, որ կկարողանան կատարել ՆԱՏՕ-ի հանդեպ իրենց պարտավորությունները՝ ռազմական ծախսերի վրա հատկացնելով ՀՆԱ-ի մոտ 2%-ը։ Միևնույն ժամանակ, 2025 թվականի հունիսին դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով տարածված կոմյունիկեում ասվում էր, որ անդամ երկրների ղեկավարները համաձայնել են մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի՝ ներառյալ 1,5%-ը պաշտպանական ենթակառուցվածքների զարգացման համար և հաշվի առնելով Ուկրաինային կատարվող ռազմական մատակարարումները։ Մադրիդի դիրքորոշումը հանդիպել է սուր քննադատության ԱՄՆ-ի և անձամբ ամերիկյան վարչակազմի ղեկավարի կողմից։
Հիշեցնենք, որ Իսպանիան ի սկզբանե դեմ է արտահայտվել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությանը։ Մադրիդը նաև թույլ չի տվել Վաշինգտոնին այդ նպատակներով օգտագործել թագավորության տարածքում տեղակայված ռազմակայանները։
Հետևեք մեզ՝ այստեղ



