Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-7-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ին կեսօրից հետո, 4-7-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հուլիսի 4-6-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ



