Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի կենդանաբանական այգում այցելուներն արդեն կարող են տեսնել վայրի կատվազգիների յուրահատուկ ներկայացուցիչներին՝ մանուլներին՝ Մանոյին և Նանոյին։
«Արմենպրես»-ին կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ մանուլը Հայաստանի կենդանական աշխարհի համար ևս առանձնահատուկ նշանակություն ունի։
«Նախկինում այն հանդիպել է նաև Հայաստանում, սակայն երկար ժամանակ տեսակի վերաբերյալ նոր տվյալներ չեն եղել, և այն համարվել է հանրապետությունում անհետացած։ Ներկայումս իրականացվում են հետազոտական աշխատանքներ՝ մեր երկրում նրա ներկայությունը բացահայտելու և նոր գրանցումներ արձանագրելու նպատակով»,-նշված է հայտարարության մեջ։
Մանոն և Նանոն կարմրավուն մանուլի ենթատեսակի ներկայացուցիչներ են և ներկայումս ցուցադրվում են միայն Երևանի կենդանաբանական այգում։
Հետևեք մեզ՝ այստեղ



