10-ամյա տղան կրակել է յոթ ամսական երեխայի գլխին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում ոստիկանությունը սպանության կասկածանքով ձերբակալել է 10-ամյա տղայի։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով New York Post-ին։
Նախնական տվյալներով՝ երեխան նույն տանը գտնվելու ընթացքում ննջասենյակում՝ ներքնակի տակ, հայտնաբերել է ատրճանակը։ Այնուհետև կրակ է արձակվել, որի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել յոթ ամսական աղջիկը։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու շտապօգնության աշխատակիցները փորձել են փրկել փոքրիկի կյանքը, սակայն նա մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։
Հաղորդվում է, որ եթե մեղադրանքը հաստատվի, 10-ամյա տղան կարող է դառնալ Միսսուրի նահանգում սպանության մեղադրանքով պատասխանատվության ենթարկված ամենաերիտասարդ անձանցից մեկը։
Դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել նաև երեխայի հորը՝ 19-ամյա Կա'Մարիոն Պաունալին, որը, ըստ քննության, հրազենի օրինական սեփականատերն էր։
Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննել ողբերգության բոլոր հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



