Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը (տեսանյութ)
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում շարունակում է ակտիվորեն լուսաբանել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթները։
Այս անգամ իտալական գրանդի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ընդգծվում են հայ ֆուտբոլիստի տեխնիկական փայլուն գործողություններն ու ֆուտբոլային բարձր ինտելեկտը խաղադաշտում։
«Եկե՛ք վայելենք Մխիթարյանի հմտություններից մի քանիսը»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը՝ գրառումն ուղեկցելով Հայաստանի եռագույնով և ակումբի ավանդական սև-կապույտ սրտերով։
Հիշեցնենք, որ երեկ «Ինտերը» պաշտոնապես հայտարարեց հայ կիսապաշտպանի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու մասին։ Կողմերը նոր համաձայնագիր են կնքել, որի համաձայն՝ փորձառու ֆուտբոլիստը կշարունակի պաշտպանել «ներաձուրիների» գույները մինչև 2027 թվականի ամառ։
Հետևեք մեզ՝ այստեղ



