Տավուշի մարզում երկրաշարժ է գրանցվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի տարածքում՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս, 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությանը։
Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19։05-ին, Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15։05-ին։
Ստորգետնյա ցնցման աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 45.16⁰։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



