Քուրդ զինյալները ստանձնել են Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը
INTERNATIONAL NEWSՔուրդ զինյալները, որոնք երբևէ կապ են ունեցել Քրդստանի բանվորական կուսակցության հետ, ստանձնել են Թուրքիայի մայրաքաղաքում երկու օր առաջ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որին զոհ է գնացել 28 հոգի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, իրենց կապն ահաբեկչության հետ բացահայտած քրդերը հայտարարել են, որ դա քրդերի հանդեպ Թուրքիայի նախագահ Էրդողանի վարած քաղաքականության պատասխանն էր: Զինյալներն ընդգծել են, որ պատրաստակամ են շարունակելու իրենց գրոհները:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն հայտարարել էր, որ Անկարայի ահաբեկչության հեղինակը 1992 թ. ծնված Սալեհ Նեսարն է, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



