«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալական «Նապոլին» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Մասիմիլիանո Ալեգրիի նշանակման մասին:
Նեապոլիտանական ակումբի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ 58-ամյա իտալացի մասնագետի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Այս պաշտոնում Ալեգրին փոխարինելու է Անտոնիո Կոնտեին, ով թիմը ղեկավարում էր 2024 թվականից և ակումբից հեռանալու մասին հայտարարել էր մեկ օր առաջ: Նշենք, որ 2025/26 մրցաշրջանում «Նապոլին» վաստակել է 76 միավոր և դարձել Իտալիայի փոխչեմպիոն:
Ալեգրիի նախորդ աշխատավայրը «Միլանն» էր։ Մասնագետը միլանյան ակումբից հեռացվել էր մայիսի 25-ին՝ Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում «Կալյարիից» կրած տնային պարտությունից (1:2) հետո: «Ռոսոներիները» մրցաշրջանն ավարտել էին 5-րդ տեղում՝ իրենց ակտիվում գրանցելով 70 միավոր։
Իր հարուստ մարզչական կարիերայի ընթացքում Մասիմիլիանո Ալեգրին 6 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն (5 անգամ՝ «Յուվենտուսի», 1 անգամ՝ «Միլանի» ղեկին), 5 անգամ նվաճել է երկրի Գավաթը, ինչպես նաև երկու անգամ իր թիմերին հասցրել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Հետևեք մեզ՝ այստեղ



