Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտաքին առևտրի ոլորտում նկատվող միտումները վկայում են այն մասին, որ տնտեսության արտաքին հատվածում շարունակում է պահպանվել զգալի անկայունություն, իսկ վերջին ամիսների վիճակագրական տվյալները ոչ միայն չեն հաստատում կայուն վերականգնման առկայությունը, այլև ցույց են տալիս, որ արտաքին առևտրի աճի նախկին մոդելն աստիճանաբար սպառում է իրեն։ Այսպիսի իրավիճակի պատճառներն ինչպես ներքին են, այնպես էլ արտաքին՝ հատկապես հաշվի առնելով, որ նոր միտում են ձևավորում Ռուսաստանի կողմից Հայաստանից մի շարք ուղղություններով ապրանքների ներմուծման սահմանափակումները։

Ավելին, 2026 թվականի առաջին հինգ ամսվա արդյունքները փաստում են, որ Հայաստանի արտահանման և ներմուծման համակարգերը շարունակում են գործել բարձր տատանողականության պայմաններում՝ մեծապես կախված լինելով սահմանափակ թվով ապրանքախմբերից, միջազգային շուկաների կոնյունկտուրայից, վերաարտահանման գործարքներից, ինչպես նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներից։ Այս թեմայի շուրջ «Լույս» հիմնադրամի կատարած անդրադարձը նույնպես վկայում է, որ արտաքին առևտրի այսպիսի կառուցվածքը տնտեսությունը դարձնում է խոցելի և նվազեցնում է երկարաժամկետ կայուն աճ ապահովելու հնարավորությունները։

Առաջին հերթին մտահոգիչ է արտահանման ոլորտում արձանագրված իրավիճակը։ Չնայած այն հանգամանքին, որ 2026 թվականի մայիսին արտահանման անկման տեմպերը որոշակիորեն մեղմվել են՝ ապրիլին արձանագրված 22,8 տոկոս անկումից հասնելով 11,5 տոկոսի, ընդհանուր պատկերը շարունակում է մնալ բացասական։ Հունվար-մայիս ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է -3,7 տոկոս՝ այն դեպքում, երբ հունվար-ապրիլին անկումը կազմել էր -1,9 տոկոս։ Այս թվերը ցույց են տալիս, որ տարվա սկզբին արձանագրված որոշակի ակտիվացումը չի վերածվել կայուն և երկարաժամկետ միտման։ Այլ կերպ ասած՝ տնտեսության արտաքին հատվածում բացակայում են այնպիսի հիմնարար գործոնները, որոնք կարող էին ապահովել արտահանման ինքնաբավ և շարունակական աճ։

Արտահանման ոլորտում ստեղծված իրավիճակը հատկապես կարևոր է այն պատճառով, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված էր արտաքին առևտրի աննախադեպ ակտիվացմամբ։ Սակայն այժմ ակնհայտ է դառնում, որ այդ աճը զգալի չափով կառուցված էր ոչ թե տեղական արտադրական ներուժի խորացման, այլ վերաարտահանման, միջազգային պատժամիջոցների վերադասավորումների, լոգիստիկ նոր երթուղիների ձևավորման և առանձին ապրանքախմբերի ժամանակավոր բարձր պահանջարկի վրա։ Երբ այդ գործոնների ազդեցությունը թուլանում է, անմիջապես ի հայտ են գալիս արտաքին հատվածի կառուցվածքային խնդիրները։

Հունվար-ապրիլ ամիսների տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտահանման անկման հիմնական պատճառը դարձել է «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի արտահանման կտրուկ՝ 44,8 տոկոս անկումը։ Ընդհանուր արտահանման դինամիկայի վրա այս ապրանքախմբի բացասական ազդեցությունը կազմել է շուրջ 15,4 տոկոսային կետ, ինչը չափազանց բարձր ցուցանիշ է։ Սա վկայում է Հայաստանի արտահանման կառուցվածքի գերկենտրոնացված բնույթի մասին, երբ մեկ առանձին ապրանքախմբի տատանումը կարող է էականորեն փոխել ամբողջ տնտեսության արտաքին ցուցանիշները։

Այս երևույթն ունի մի քանի կարևոր բացատրություն։ Առաջին հերթին՝ վերջին տարիներին թանկարժեք մետաղների և քարերի շրջանառության մեջ զգալի դեր էր խաղում վերաարտահանման բաղադրիչը, որը պայմանավորված էր ինչպես միջազգային շուկաների վերադասավորումներով, այնպես էլ տարածաշրջանային քաղաքական զարգացումներով։ Մյուս կողմից էլ՝ միջազգային շուկաներում թանկարժեք մետաղների պահանջարկի և գների տատանումները անմիջապես անդրադառնում են Հայաստանի արտահանման ծավալների վրա։ Իսկ այս ոլորտի բարձր կենտրոնացվածությունը նշանակում է, որ տնտեսության արտահանման բազան դեռևս բավարար չափով դիվերսիֆիկացված չէ։

Արտահանման վրա բացասական ազդեցություն է ունեցել նաև «Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ» ապրանքախումբը, որի արտահանումը նվազել է 8,8 տոկոսով՝ ընդհանուր ցուցանիշից խլելով շուրջ 1,5 տոկոսային կետ։

Այս հանգամանքը հատկապես կարևոր է, քանի որ հենց տեխնոլոգիական և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի արտահանումն է համարվում ժամանակակից տնտեսությունների մրցունակության առանցքային ցուցիչներից մեկը։ Եթե նման ապրանքների արտահանման ծավալները կրճատվում են, ապա դա կարող է վկայել ինչպես արտաքին շուկաներում մրցունակության խնդիրների, այնպես էլ ներքին արտադրական համակարգի սահմանափակումների մասին։ Միևնույն ժամանակ, արտահանման ընդհանուր անկումը զգալիորեն մեղմվել է «հանքահումքային արտադրանք» ապրանքախմբի 90,3 տոկոս աճի շնորհիվ, որի դրական նպաստումը կազմել է շուրջ 11,6 տոկոսային կետ։

Դրական միտումներ են արձանագրվել նաև «Պատրաստի սննդի արտադրանք» և «Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք» ապրանքախմբերում, որոնց նպաստումը կազմել է համապատասխանաբար 1,1 և 0,4 տոկոսային կետ։ Այս ուղղություններն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ ներկայացնում են ավելի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության ոլորտներ։ Եթե պետությունը կարողանա երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել այս ճյուղերին, ապա դրանք կարող են դառնալ արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման կարևոր հենասյուներ։ Սակայն առայժմ դրանց կշիռը բավարար չէ ընդհանուր բացասական միտումը շրջելու համար։

Ներմուծման ոլորտում նույնպես իրավիճակը չի կարելի գնահատել որպես լիովին կայուն։ Թեև մայիսին ներմուծման անկումը կազմել է ընդամենը 1,6 տոկոս՝ ապրիլի 3,4 տոկոսի դիմաց, ընդհանուր միտումը վկայում է աճի դանդաղման մասին։ Հունվարմայիս ամիսների կուտակային աճը կազմել է 2,2 տոկոս, մինչդեռ մեկ ամիս առաջ այն կազմում էր 3,2 տոկոս։ Սա նշանակում է, որ ներմուծման ակտիվությունը նույնպես կորցնում է իր դինամիկան։

Ներմուծման դանդաղումը կարող է ունենալ տարբեր մեկնաբանություններ։ Մի կողմից՝ այն կարող է արտացոլել ներքին պահանջարկի որոշակի թուլացում, երբ տնտեսվարող սուբյեկտներն ու տնային տնտեսությունները նվազեցնում են սպառումը և ներդրումային ակտիվությունը։ Մյուս կողմից՝ ներմուծման դանդաղումը կարող է կապված լինել նախորդ տարիներին արձանագրված չափազանց բարձր բազայի ազդեցության հետ։ Սակայն ցանկացած դեպքում ակնհայտ է, որ ներմուծման բարձր աճերը չեն վերածվել կայուն և երկարաժամկետ միտման։

Հունվար-ապրիլ ամիսների տվյալները ցույց են տալիս, որ ներմուծման աճին առավել մեծ դրական նպաստում են ունեցել «Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ», «Պատրաստի սննդի արտադրանք», «Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք», «Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ» և «հանքահումքային արտադրանք» ապրանքախմբերը։ Դրանց ընդհանուր դրական նպաստումը կազմել է շուրջ 12,6 տոկոսային կետ, իսկ ամենամեծ ազդեցությունն ունեցել է «Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ» ապրանքախումբը՝ 3,9 տոկոսային կետով։

Սա որոշակիորեն դրական ազդակ է, քանի որ մեքենաների և սարքավորումների ներմուծման աճը հաճախ կապված է ներդրումային ակտիվության հետ։ Եթե ներմուծվող սարքավորումները օգտագործվում են արտադրական կարողությունների ընդլայնման, նոր տեխնոլոգիաների ներդրման և արդյունաբերական արդիականացման նպատակով, ապա դա կարող է ապագայում դրական ազդեցություն ունենալ արտադրողականության և արտահանման ներուժի վրա։ Սակայն այստեղ անհրաժեշտ է ավելի մանրամասն ուսումնասիրել ներմուծվող ապրանքների կառուցվածքը, քանի որ հնարավոր է՝ դրանց մի մասը նույնպես կապված լինի վերաարտահանման կամ կարճաժամկետ առևտրային գործառնությունների հետ։

Ներմուծման ընդհանուր աճը զգալիորեն զսպվել է «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի 57,5 տոկոս անկման պատճառով, որի բացասական նպաստումը կազմել է շուրջ 11,1 տոկոսային կետ։ Այս հանգամանքը ևս ցույց է տալիս, թե որքան մեծ է տվյալ ապրանքախմբի ազդեցությունը Հայաստանի արտաքին առևտրի ամբողջ համակարգի վրա։ Փաստորեն, ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման վիճակագրությունը շարունակում է զգալիորեն կախված մնալ մի հատվածից, որը ենթակա է արտաքին շուկաների և վերաարտահանման գործոնների ազդեցությանը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրի ներկայիս պատկերը վկայում է, որ տնտեսությունը կանգնած է կառուցվածքային վերափոխումների անհրաժեշտության առաջ։ Արտահանման դիվերսիֆիկացիան, բարձր տեխնոլոգիական արտադրության զարգացումը, արդյունաբերական քաղաքականության ակտիվացումը, նոր շուկաների որոնումը և տեղական արտադրական կարողությունների ընդլայնումը դառնում են կենսական անհրաժեշտություն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026