Ռոստովում մակական հարձակվել է երեխայի վրա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Ռոստով քաղաքում ընտանի կենդանու կարգավիճակ ունեցող մակական հարձակվել է դպրոցականի վրա և կծել նրա աջ ազդրը։ Դեպքի մասին սոցիալական ցանցերում հայտնել է երեխայի մայրը, գրում է 112 Telegram ալիքը։
Կնոջ խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Զորգեի փողոցում գտնվող հանրակացարանի հարևանությամբ։ Մակակայի տերը կենդանուն զբոսանքի էր դուրս բերել կապանքով, սակայն չի կարողացել պահել այն, ինչի հետևանքով կապիկը հարձակվել է մոտակայքում գտնվող երեխայի վրա։
Տուժած տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան կատաղության դեմ մի քանի պատվաստում են կատարել։ Երեխայի մոր պնդմամբ՝ մակակայի տերը հայտարարել է, որ պարտավոր չէ կենդանուն դնչկալ հագցնել, քանի որ այն շուն չէ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



