Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը հայտարարել է Սլովենիայում իր առաջին մշտական դեսպանի նշանակման մասին, ինչը դարձել է Լյուբլյանայում կառավարության փոփոխությունից հետո երկրների միջև դիվանագիտական մերձեցման ազդանշան, հայտնում են AFP-ն և The Times of Israel-ը։
Իսրայելի և Սլովենիայի հարաբերությունները վատթարացել էին Ռոբերտ Գոլոբի նախորդ ձախակենտրոն կառավարության օրոք, սակայն, Իսրայելի ԱԳՆ-ի տվյալներով, դրանք նկատելիորեն բարելավվել են պահպանողական վարչապետ Յանեզ Յանշայի իշխանության գալուց հետո։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ռութ Քոհեն-Դարը, որը նախկինում զբաղեցնում էր Սլովենիայում և Մալթայում դեսպանի պաշտոնը, կդառնա երկրի առաջին մշտական դիվանագիտական ներկայացուցիչը Լյուբլյանայում։
Այս որոշումն ուղեկցում է Սլովենիայում Իսրայելի դեսպանատան բացմանը, որի մասին ավելի վաղ էր հայտարարվել։ Իսրայելի ԱԳՆ-ում նշել են, որ այդ քայլը հնարավոր է դարձել «հարաբերությունների վատթարացման երկար տարիներից» հետո և Սլովենիայում նոր կառավարության ձևավորման ֆոնին, որը Երուսաղեմում անվանում են բարեկամական։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Յանշայի կառավարությունը չեղարկել է Իսրայելի նկատմամբ մի շարք սահմանափակող միջոցներ, այդ թվում՝ զենքի մատակարարման էմբարգոն, վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկու նախարարների մուտքի արգելքը, ինչպես նաև Հորդանան գետի Արևմտյան ափի բնակավայրերից ապրանքների ներմուծման սահմանափակումները։
Բացի այդ, կառավարության շենքում նախկինում խորհրդանշական կերպով տեղադրված պաղեստինյան դրոշը հանվել է այն բանից հետո, երբ Սլովենիան 2024 թվականին ճանաչել էր Պաղեստինի պետությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



