Արմավիրցի ՀՀԿ-ական երիտասարդները գրքեր են նվիրել համաքաղաքացիներին
SOCIETYԳիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 19-ին անցկացվել է «Նվիրիր գիրք անծանոթին» խորագրով ակցիա, որի շրջանակներում երիտասարդ ՀՀԿ-ականները իրենց կարդացած գրքերից նվիրեցին համաքաղաքացիներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, օրը հիշարժան դարձնելու և ընթերցասիրության նկատմամբ արժևորող վերաբերմունք զարգացնելու նպատակով Արմավիր քաղաքի տարբեր հատվածներում գիրք նվիրելուն զուգահեռ ՀՀԿ-ական երիտասարդները անցորդների համար արտասանել են Հովհաննես Թումանյանի քառյակներից, քանի որ օրը համընկնում է ամենայն հայոց բանաստեղծի 147-ամյակի հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



