Երիտասարդ 20-ամյա կինը կացնnվ սպանել է տատիկին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Օմսկի մարզում իրավապահները ձերբակալել են 20-ամյա կնոջ, որը կասկածվում է իր 65-ամյա ազգականի սպանության մեջ։ Այդ մասին հայտնում է Past.am-ը հղում անելով՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությանը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով («Սպանություն»)։
Քննության նախնական տվյալներով՝ հուլիսի 4-ի երեկոյան Չերլակ բնակավայրում անձնական թշնամանքի հողի վրա ծագած վիճաբանության ընթացքում կինը կացնով մի քանի հարված է հասցրել իր ազգականին։ Ստացած վնասվածքներից տատիկը մահացել է տեղում։
Կասկածյալը ձերբակալվել է։ Ներկայում քննիչները դատարան են ներկայացնելու նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։
Դեպքի վայրում աշխատել են քննիչներն ու դատաբժշկական փորձագետները։ Հարցաքննվում են վկաները, իսկ գործի բոլոր հանգամանքների պարզման նպատակով քննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



