Կինը լճում կտրված ձեռք է գտել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Իլինոյս նահանգի ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու՝ 38-ամյա Դալվեյն Թըրների սպանության և նրա մարմինը մասնատելու կասկածանքով, հայտնում է Past.am-ը հղում անելով՝ WCIA-ին։
Տղամարդու աճյունի մի մասը հայտնաբերվել է Մաթուն լճում։ Սարսափելի բացահայտումն արել են Սեմի Ֆլինը և նրա հայրը, որոնք հունիսի 28-ին նավակով եղել են լճում։
Նրանց խոսքով՝ սկզբում տղամարդը կարծել է, թե ջրում սատկած ձուկ է լողում, սակայն դուստրը նկատել է, որ դա մարդու կտրված ձեռք է, որի վրա տեսանելի են եղել դաջվածքներ։ Նրանք անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը։
Դեպքի վայր ժամանած իրավապահները հաստատել են, որ հայտնաբերվել է տղամարդու աջ ձեռքի հատվածը։
Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի՝ 26-ամյա Ջեյմս Ադամսին և 62-ամյա Ռոբին Թըրներին։ Նրանց նկատմամբ հարուցված մեղադրանքների մանրամասները և հանցագործության դրդապատճառները դեռևս չեն հրապարակվել։
Քննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



