Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի Մումբայ քաղաքում վեց մարդ է զոհվել շենքերի խմբի փլուզման հետևանքով՝ հորդառատ անձրևների ֆոնին, որոնք հանգեցրել են լայնածավալ ջրհեղեղների, հայտնում է Reuters գործակալությունը։
Մումբայի Մանքհուրդ շրջանում աղքատ թաղամասում փլուզվել են երեք բազմահարկ շենքեր, ինչի հետևանքով զոհվել են հինգ փոքր երեխա և մեկ կին, նշում են քաղաքային իշխանությունները։
Հորդառատ անձրևները նաև քաղաքում ծառերի տապալման պատճառ են դարձել, ինչի հետևանքով հունիսի վերջից ի վեր առնվազն երեք մարդ է զոհվել։
Անձրևները նաև սողանքներ են առաջացրել Մումբայը և Պունեն կապող արագընթաց մայրուղու վրա, ինչը հանգեցրել է դրա փակմանը և երկու քաղաքների միջև տրանսպորտային հաղորդակցության խափանմանը։ Ավտոտրանսպորտի շարժման խափանումներից բացի, չեղարկվել են նաև որոշ ավիացիոն և երկաթուղային չվերթներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



