Աֆղանստանում մեկ օրում մոտ 50 զինյալ է ոչնչացվել
INTERNATIONAL NEWSԱֆղանստանում իրավապահները մեկ օրում ոչնչացրել են 48 գրոհային եւ վիրավորել եւս 66-ին։ Այս մասին ասված է երկրի ՆԳՆ պաշտոնական կայքում։
Հատուկ գործողություններն իրականացվել են Նանգարհար, Բամիան, Թահար, Ֆարյաբ, Վարդակ, Հիլմենդ եւ այլ նահանգներում։ Կալանավորվել է առնվազն 10 զինյալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշենք, որ երկրի տարածքում գործում է «Թալիբան» արմատական շարժումը, որի դեմ Աֆղանստանի կառավարական բանակը մշտական պայքար է մղում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



