18-ամյա տղան առևանգել է դպրոցական աղջկա
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում 18-ամյա Այոմ Դենգին մեղադրանք է առաջադրվել 17-ամյա աղջկա առևանգման համար, հայտնում է Past.am-ը հղում անելով՝ ABC News-ին։
Ոստիկանության տվյալներով՝ երիտասարդը հարձակվել է աղջկա վրա, երբ նա դպրոց էր գնում։ Նա ստիպողաբար նստեցրել է նրան մեքենան և հեռացել դեպքի վայրից։
Քննության նախնական տվյալներով՝ Դենգը ծրագրել էր ամուսնանալ աղջկա հետ՝ առանց նրա համաձայնության։ Իրավապահների հաղորդմամբ՝ նա նրան պահել է իր կամքին հակառակ հինգ օր, մինչև ձերբակալվելը։
Հայտնի է դարձել նաև, որ առևանգման պահին երիտասարդը գրավի դիմաց ազատ էր արձակված մեկ այլ քրեական գործի շրջանակում։
Դենգի փաստաբանը դատարանում փորձել է մեղմացնել իրավիճակը՝ հղում անելով նրա մոտ ախտորոշված հետտրավմատիկ սթրեսային խանգարմանը։
Ոստիկանությունը պարզել է նաև, որ դեպքին հնարավոր է մասնակցություն ունեցած լինի 15-ամյա մեկ այլ անձ։ Նրա գործի վերաբերյալ մանրամասները չեն հրապարակվում։
Այոմ Դենգը դատարանի առաջ կկանգնի ավելի ուշ։
Հետևեք մեզ՝ այստեղ



