Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղում ավտոմեքենա է այրվում
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հրաչիկ Սարդարյանը և Գագիկ Նալչաջյանը։
Հրշեջ փրկարարները մարել են «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



