Գյոտցե. Ավելի լավ կլիներ, եթե Լյովն ինձ չհամեմատեր Մեսսիի հետ
SPORT«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն պատմել է՝ ոգեշնչվել է, երբ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն իրեն համեմատել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ: Գյոտցեն հիմա կարծում է, որ նման համեմատություններն աստիճանաբար անտեղի են դարձել:
-Շատ էի ոգևորվել, երբ Լյովն ինձ համեմատել էր Մեսսիի հետ: Հիմա մտածում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե նա նման բան չաներ: Նրա համեմատությունից հետո լրագրողները սկսեցին անընդհատ գրել այդ մասին, և դա անիմաստ դարձավ: Ես ու Մեսսին տարբեր դիրքերում ենք խաղում: Լրատվամիջոցները պետք է օբյեկտիվ գնահատեն իմ խաղը, սակայն ոչ միշտ է այդպես ստացվում:
Աշխարհի առաջնության եզրափակչում իմ խփած գոլը, անխոս, յուրօրինակ պատմություն է: Յուրաքանչյուրը երազում է այդ մասին: Շատ ուրախ եմ, որ ինձ հետ նման բան է տեղի ունեցել: Այդ գոլից հետո սկսեցին ինձանից ավելին սպասել:
Բնական է՝ երբ ֆուտբոլիստը հասնում է որոշակի մակարդակի, բոլոր սկսում են մտածել, որ նա անընդհատ պետք է ավելի ու ավելի լավ խաղա, սակայն ոչ միշտ է այդպես ստացվում: Պետք չէ մոռանալ մարդկային գործոնի մասին: Ես աստիճանաբար առաջընթաց եմ գրանցում: Կարող եմ վստահեցնել, որ դրա համար ջանք չեմ խնայում,-Գյոտցեի խոսքերը մեջբերված են «Goal.com»-ից: