«Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հաղթանակով մեկնարկեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։ Երևանյան թիմը տնային հանդիպումում ուժերը չափեց Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ և վստահ առավելության հասավ 2:0 հաշվով։
Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացած խաղում հաշիվը 63-րդ րոպեին բացեց պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի պորտուգալացի պաշտպան Հուգո Օլիվեյրան։ Հիմնական ժամանակի ավարտից քիչ առաջ՝ 86-րդ րոպեին, բրազիլացի հարձակվող Կառլոս Ֆրանսան կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Նշենք, որ հյուրերը հանդիպման վերջնամասն անցկացրին տասը հոգով. 72-րդ րոպեին լատվիական թիմի դարպասապահ Ֆրենկս Դավիդս Օրոլսը սեփական տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղալու և հակառակորդի հնարավոր գոլը կանխելու համար արժանացավ ուղիղ կարմիր քարտի՝ հեռացվելով խաղադաշտից։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին՝ Ռիգայում։
Հետևեք մեզ՝ այստեղ



