Տղամարդը սպանել է իր ընկերուհու վեցամյա որդուն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի Լաքնաու քաղաքում 6-ամյա տղայի մահվան գործով ոստիկանությունը ձերբակալել է երեխայի մոր 26-ամյա ընկերոջը, հայտնում է Past.am-ը հղում անելով The Times of India-ին։
Ըստ հրապարակման՝ կինը որդու մարմինը տեղափոխել է բժշկական կենտրոն՝ պնդելով, որ երեխան մահացել է լոգարանում սայթաքելու հետևանքով։ Սակայն բժիշկները երեխայի մարմնի վրա նկատել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք կասկածներ են առաջացրել, ինչից հետո դեպքի մասին տեղեկացվել են իրավապահները։
Տղայի հայրը հայտնել է, որ երեխայի մահվան համար պատասխանատու են կինը և նրա ընկերը։
Ոստիկանության իրականացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 26-ամյա տղամարդը։ Իրավապահների տվյալներով՝ նրա մոտ հայտնաբերվել է մետաղական շերեփ, որը, ըստ քննության նախնական վարկածի, օգտագործվել է երեխային վնասվածքներ հասցնելու համար։
Հետաքննության ընթացքում պարզվել է նաև, որ կինը տղամարդու հետ ծանոթացել էր սոցիալական ցանցերում և նրան հաճախ հրավիրում էր տուն, երբ ամուսինը բացակայում էր։ Քննության նախնական տվյալներով՝ երեխան նրանց հարաբերություններում խոչընդոտ էր դարձել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ իրավապահները շարունակում են պարզել ողբերգության բոլոր հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



