Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան
BLOGԾառուկյանի դեմ հալածանքի ամենացավալի ու խայտառակ էջն այն է, թե ինչ մեթոդներով է իրականացվում այդ տապալումը։ Հիսուն հազար հայ ընտրողի վստահության քվեն ու թիկունքն ունեցող մարդուն, ազգային խոշոր գործչին այսօր փորձում են ծնկի բերել ու գետնին տապալել ինչ-որ օտարի՝ ազերիի կամ ոչ հայի շինծու ցուցմունքի հիման վրա։
Սա պետական ու ազգային արժանապատվորւթյան կատարյալ անկում է, երբ սեփական հայրենակցի, արարողի ու եկեղեցաշեն առաջնորդի դեմ որպես զենք է օգտագործվում թշնամու կամ օտարի ձեռքը։ Եվ այս ամենն արվում է բիրտ ուժով՝ բերանները փակ, դիմակավորված ոստիկանների ձեռքերով, ովքեր սեփական ժողովրդի ու նրա ընտրյալների դեմ են դուրս գալիս կույր հրաման կատարողի պես։
Երբ հիսուն հազար քաղաքացու կամքը ստորադասվում է օտարի նենգ մատնությանը, իսկ ոստիկանական պատնեշը դառնում է այդ անարդարության գործիքը, պարզ է դառնում, որ սա սովորական իրավական գործընթաց չէ։ Սա սեփական արժեքներն ու հզոր անհատներին օտարի հաճոյախոսության համար զոհաբերելու և հանրության հոգևոր կամքը վերջնականապես կոտրելու փորձ է։
Երբ պետության ու ազգային ինքնության հիմքերը խարխլվում են, առաջին հարվածը միշտ հասցվում է հոգևոր հենարաններին։ Այսօր Գագիկ Ծառուկյանի և նրա նախաձեռնած՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի նախագծի դեմ արշավը սովորական քննադատություն չէ. սա բացահայտ, համակարգված հակաեկեղեցական և հակաազգային գրոհ է։
Այս հարձակումների իրական դրդապատճառները և դրանց հակադարձումը պետք է ձևակերպել հստակ ու անզիջում․
Թիրախում հավատքն է, ոչ թե ճարտարապետությունը։ Տարիներ շարունակ եկեղեցու հեղինակությունը հետևողականորեն հարվածների տակ պահող շրջանակների համար Քրիստոսի արձանը սոսկ քանդակ չէ։ Դա հայոց հողի վրա քրիստոնեական ինքնության հաստատակամ դրոշմ է։ Հարձակվելով նախագծի հեղինակի վրա՝ փորձում են կոտրել այն կամքը, որը հանձն է առել հանրային տարածքում վերականգնել հոգևորի գերակայությունը։
Գործն ընդդեմ դատարկախոսության։Մինչ քննադատները զբաղված են արժեքներ քանդելով ու հասարակությունը պառակտելով, Ծառուկյանը հանդես է գալիս միավորող, մնայուն և պատմական մասշտաբի արժեք ստեղծողի դերում։ Այս նախագիծը ոչ միայն հոգևոր ուխտատեղի է, այլև Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա որպես քրիստոնեական առաջնեկ պետություն վերահաստատելու հզոր հայտ։
Սրբապղծության դիմակազերծումը։ «Սատանան» միշտ հարվածում է այնտեղ, որտեղից ճառագում է լույսն ու հավատքը։ Այն մոլեգնությունը, որով որոշ շրջանակներ փորձում են սևացնել այս նախաձեռնությունը, լավագույն ապացույցն է այն բանի, որ գործը սուրբ է, իսկ դրա ազդեցությունը՝ տապալիչ հակաեկեղեցական քարոզչության համար։
Երբ երկրում փորձում են լռեցնել կամ վարկաբեկել նրանց, ովքեր իրենց ռեսուրսներն ու էներգիան դնում են հանուն հավատքի և եկեղեցու պաշտպանության, դա դառնում է համազգային մարտահրավեր։ Ծառուկյանին պաշտպանելն այսօր նշանակում է պաշտպանել հանրային տարածքում սեփական հավատքն ու ազգային դիմագիծը բարձրաձայնելու իրավունքը։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month
5
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank



