«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հորդառատ անձրևների պատճառով անհանգստացած է կարտոֆիլի բերքի ճակատագրով։ Այդ մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
«Վախենում եմ կարտոֆիլի համար։ Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը։ Այսպիսի եղանակին պետք է այն պաշտպանել ֆիտոֆտորայից», — ասել է Լուկաշենկոն՝ կոչ անելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել այդ մշակաբույսին։
Նա նաև հանձնարարել է նախապատրաստվել բերքահավաքին՝ ապահովելով, որ կոմբայններն ու հացահատիկի մշակման տեխնիկան լինեն լիարժեք պատրաստ։ Լուկաշենկոյի խոսքով՝ առաջիկա օրերին երկիրը դեռևս կգտնվի հյուսիս-արևմուտքից շարժվող ցիկլոնի ազդեցության տակ, ինչի հետևանքով անձրևները կարող են շարունակվել։
Բելառուսի նախագահը պաշտոնյաներին կոչ է արել ավելի ակտիվ աշխատել տեղերում և խնդիրները լուծել գործնական մոտեցմամբ՝ առանց աշխատողներին խանգարելու։
Անցյալ տարի Լուկաշենկոն կարտոֆիլի խնդիրը կոչ էր արել լուծել «ռազմական կարգապահությամբ», սակայն, չնայած դրան, Բելառուսում առաջացել էր կարտոֆիլի պակաս, և երկիրը ստիպված էր ներմուծումներ իրականացնել Լեհաստանից։
Հետևեք մեզ՝ այստեղ



