ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈԻԼԻՍԻ). Գյումրիում շահագործման է հանձնվել 1000-ից ավելի նոր բնակարան. «Փաստ»
LIFE«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Արգենտինա՝ Անկախության օր, Հարավային Սուդան՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Պարտենիտի օր, Ղազախստան՝ Ջրային տնտեսության աշխատողների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1902-ծնվել է ջազային երաժիշտ, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի ստեղծող Արտեմի Այվազյանը:
1915 -Առաջին աշխարհամարտի ժամանակ Ռուսաստանի Կովկասյան բանակի ձախ թևը սկսել է Ալաշկերտի օպերացիան:
1936 – վախճանվել է հայ խորհրդային կուսակցական և քաղաքական գործիչ Աղասի Խանջյանը:
2007- Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
2007- վախճանվել է երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանը:
2007– Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ՝ 9 հոգանոց մի խումբ:
2010- երկրաշարժից հետո անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը, Գյումրու Մուշ–2 թաղամասում հանդիսավորությամբ շահագործման է հանձնվել 1056 նոր բնակարան:
2015-հետխորհրդային Ռուսաստանի առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը՝ տնտեսագետ Գերման Ստերլիգովը, լքել է վերջին տասնհինգ տարում իր բնակության վայր Սլոբոդա գյուղական համայնքը և ընտանիքով հաստատվել Արցախում:
2018-Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել:
2018-«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենն իր հրաժարականի դիմումն է ներկայացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին:
2021- Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից։
ԱՇԽԱՐՀ
1686-յոթ եվրոպական երկրներ ստեղծել են Աուգսբուրգյան լիգան՝ նպատակ ունենալով կանգնեցնել Ֆրանսիայի էքսպանսիան Արևել յան Եվրոպայում:
1762– սկսվել է Եկատերինա 2-րդի կառավարումը Ռուսական Կայսրությունում, որը շարունակվել է շուրջ 34 տարի: 1816 – Արգենտինան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:
1877 – Համաանգլիական թենիսի և կրիկետի ակումբը Ուիմբլդոնում կազմակերպել է թենիսի առաջին առաջնությունը:
1856 – վախճանվել է իտալացի ֆիզիկոս և քիմիկոս Ամեդեո Ավոգադրոն:
1887 –թղթի անգլիացի ֆաբրիկանտ Ջոն Դիկինսոնը թղթարտադրողների ամենամյա հանդիպման ընթրիքի ժամանակ ներկայացրել է առաջին թղթե անձեռոցիկը:
1894 –ծնվել է խորհրդային ֆիզիկոս Պյոտր Կապիցան:
1906 – Ռուսաստանի ցարը ցրել է Ռուսական Կայսրության 1-ին Պետական դուման:
1919 – 208 կողմ և 115 դեմ ձայնով գերմանական Ռայխստագը հաստատել է Գերմանիայի համար նվաստացուցիչ Վերսալ յան պայմանագիրը:
1938- Մեծ Բրիտանիայի խանութներում միանգամից վաճառքի է հանվել 35 միլիոն հակագազ. առաջին անգամ հակագազ է առաջարկվել խաղաղ բնակչությանը:
1941-ԽՍՀՄ-ի ռազմական դատարանը գենետիկ Վավիլովին դատապարտել է մահվան՝ Անգլիայի օգտին լրտեսության մեղադրանքով:
955– տպագրվել է Բերտրան Ռասելի և Ալբերտ Էյնշտեյնի համատեղ կազմած մանիֆեստը:
1956– ծնվել է ամերիկացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր Թոմ Հենքսը:
1957- հայտնագործվել է Մենդելեևի աղյուսակի 102-րդ էլեմենտը՝ նոբելիումը:
1975– ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր, մուլտիինստրումենտալիստ Ջեք Ուայթը:
2002-Աֆրիկյան միասնականության կազմակերպությունը (ОАЕ), որը միավորում է աֆրիկյան 53 երկիր, վերանվանվել է Աֆրիկյան միություն:
2006- Իրկուտսկի օդակայանում վայրէջքի ժամանակ Airbus A310 ինքնաթիռի վթարից զոհվել է 124 մարդ:
2011– Հարավային Սուդանը հռչակել է իր անկախությունը՝ Ջուբի մայրաքաղաքով: 2020-Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու մասին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



