Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 13-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, ինչպես նաև Թաթուլ, Ակունք, Մաստարա, Դաշտադեմ, Արագածավան, Արտենի, Եղնիկ, Կաթնաղբյուր, Շղարշիկ, Իրինդ, Աշնակ, Դավթաշեն բնակավայրերի գազասպառողների, «ԱՐՍՈՒՐ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Թալինի ԱՏՃ» ՓԲԸ-ի, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի, «Լևադան» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների և ձեռնարկությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի, Թումանյան, Չարենցի, Ա.Մանուկյան, Գ.Նժդեհի, Ազատամարտիկների, Մ.Ստեփանյան փողոցների, Գ.Նժդեհի, Ազատամարտիկների նրբանցքների, Վաչագան, Բաղաբուրջ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 15, 17, 19, Փափազյան փողոցի թիվ 25, 26, 27, 27/1, 29, Հ.Էմինի փողոցի թիվ 80, 82, Վաղարշյան փողոցի թիվ 26, Ռիգայի փողոցի թիվ 126 բազմաբնակարան շենքերի, Վ.Այգեկցու փողոցի թիվ 36-ից 66, Հ.Էմինի փողոցի թիվ 60-ից 117, Մանուշյան փողոցի թիվ 36/2-ից 71 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի 2-րդ, 4-րդ փողոցների, Շչեդրինի փողոցի թիվ 5ա, 7ա բազմաբնակարան շենքերի, Շիրակշին 3-րդ բանավանի, Չայկովսկու փողոցից մինչև Թամանյան փողոցի, հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցի թիվ 19, 21, 23 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



