Երախտագիտության մոռացված արժեքը․ ինչ է ցույց տալիս այսօրվա լռությունը
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին օրերին բազմաթիվ կարծիքներ հնչեցին այն մասին, որ մարզաշխարհի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր ոլորտների մարդիկ, որոնց Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ աջակցել է, օգնել է ու ձեռք մեկնել, այս պահին լռում են։ Բացառությամբ մի քանի անձանց՝ շատերը նախընտրել են չարտահայտվել։ Ոմանք անգամ պատճառաբանում են, թե իրավիճակի մանրամասներին ծանոթ չեն, իսկ մյուսները կրկնում են արդեն սովորական դարձած ձևակերպումը՝ «քաղաքականությամբ չենք զբաղվում»։
Սակայն այստեղ խոսքը քաղաքական գործընթացների մասին չէ։ Խոսքը մարդկային դիրքորոշման, արդարության նկատմամբ վերաբերմունքի և անօրինականության դեմ արձագանքելու մասին է։ Եվ խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանի դեպքով չի սահմանափակվում։ Նույն հարցադրումը կարելի է բարձրացնել նաև Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլ հասարակական ու քաղաքական դեմքերի շուրջ ստեղծված իրավիճակների դեպքում։
Հարցն իրականում միայն նախկինում ցուցաբերած օգնության, բարեգործության կամ աջակցության մասին չէ։ Այսօր բազմաթիվ մարդիկ, անկախ իրենց կապերից կամ դիրքից, բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը, երբ տեսնում են անարդարություն և չեն ցանկանում լուռ հետևել տեղի ունեցողին։ Բայց կան նաև շատերը, որոնց անունները կարելի է հիշել՝ մարդիկ, որոնք ժամանակին կանգնել են այդ գործիչների դռների առաջ, փնտրել նրանց աջակցությունը, սպասել հանդիպման հնարավորության, իսկ շատ դեպքերում հենց նրանց օգնությամբ են առաջ գնացել ու կայացել։
Եվ հիմա, երբ իրավիճակը փոխվել է, հանկարծ պարզվում է, որ նրանք «քաղաքականությամբ չեն զբաղվում», չեն ցանկանում միջամտել կամ պարզապես ընտրում են լռությունը։ Ոմանք էլ անգամ հայտնվում են իշխանության կողմում։
Մեր մեծերից Վահագն Դավթյանը իր հուշերում պատմում է մի ուշագրավ դրվագ Ավետիք Իսահակյանի մասին։ Երբ Վարպետին հայտնել են, որ ինչ-որ մեկը իրեն բամբասում և վատաբանում է, Իսահակյանը մի պահ լռել է ու պատասխանել․ «Ախր, ես այդ մարդուն ոչ մի լավություն չեմ արել ու զարմանում եմ, թե ինչո՞ւ է չարախոսում»։
Այս միտքը շատ դիպուկ կերպով բացահայտում է մարդկային բնավորության ամենացավոտ գծերից մեկը՝ երախտամոռությունն ու անշնորհակալությունը։ Պատմությունը, թերևս, շատ բան է ասում նաև այսօրվա իրականության մասին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



