Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:42-ին (07:42 GMT), Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է երկրաշարժ։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 2.1 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Հայաստանում՝ Ապարան քաղաքից շուրջ 18 կմ հարավ-արևմուտք՝ հյուսիսային լայնության 40.46° և արևելյան երկայնության 44.24° աշխարհագրական կոորդինատներում։
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Էպիկենտրոնային գոտում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 2-3 բալ։
Ռիխտերի սանդղակով 2 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են Աշտարակ քաղաքում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Աղ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած բնակավայրերում։
Տուժածների կամ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հետևեք մեզ՝ այստեղ



