Տղամարդը մոտոցիկլետի վթարից հետո կոմայի մեջ է ընկել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս զբոսաշրջիկը Վիետնամում տեղի ունեցած լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարից հետո գտնվում է կոմայի մեջ, հայտնում է Past.am -ը հղում անելով Baza-ին։
Ըստ աղբյուրի՝ Վլադիվոստոկի 50-ամյա բնակիչ Ալեքսեյը վերջին երեք տարիներին մոտոցիկլետով ճանապարհորդել է Ասիայի տարբեր երկրներում։
Հուլիսի սկզբին Վիետնամում տեղի ունեցած միջադեպի ժամանակ նա փորձել է խուսափել հեծանվորդի հետ բախումից, կտրուկ մանևրել է, ինչի հետևանքով կորցրել է կառավարումը և ընկել մոտոցիկլետից։ Ընկնելու պահին նա գլխով հարվածել է մայթին։
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց ծանր գանգուղեղային վնասվածքով, ուղեղի վնասվածքով և արյունազեղմամբ։ Բժիշկները շտապ վիրահատություն են իրականացրել, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ Ներկայում նա միացված է արհեստական շնչառության սարքին, իսկ մասնագետները հետևում են գլխուղեղի այտուցի հնարավոր զարգացումներին։
Բժիշկները խորհուրդ են տվել Ալեքսեյին տեղափոխել այլ բժշկական կենտրոն, սակայն այս պահին նման տեղափոխումը համարվում է ռիսկային՝ նրա անկայուն վիճակի պատճառով։
Տուժածի ընկերները դրամահավաք են կազմակերպել՝ նրա բուժման ծախսերը հոգալու նպատակով։
Հետևեք մեզ՝ այստեղ



