Թուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի գագաթնաժողովից հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և այլ եվրոպացի առաջնորդներին անվանական փորագրություններով և մարտական փամփուշտներով ատրճանակներ է տվել որպես հրաժեշտի նվեր։ Այս մասին հայտնում է «Politico»-ն։
Կոշտայի անվտանգության ծառայությունը զենքը վերցրել է ստուգելու համար։ Եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ Բելգիայում զենքի շրջանառության խիստ կանոնների պատճառով ո՛չ Կոշտան, ո՛չ էլ ֆոն դեր Լյայենը հավանաբար իրենց մոտ չեն պահի նվերները։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը և Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յեթենը որոշել են ատրճանակները թողնել Թուրքիայում` դրանք կրակելու համար անպիտան դարձնելու համար։ Նիդեռլանդների կառավարության ներկայացուցիչը հաստատել է, որ Յեթենի զենքը մնացել է Անկարայի դեսպանատանը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել հուլիսի 7-8-ը Բեշթեփե նախագահական համալիրում։ Մասնակցել են դաշինքի բոլոր 32 երկրների ղեկավարները և այլ պետությունների պատվիրակություններ, իսկ ԵՄ–ն ներկայացրել են Կոշտան և ֆոն դեր Լյայենը։
Հետևեք մեզ՝ այստեղ



