ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Բքի հետևանքով Սարալանջ-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են:
Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին առկա է մառախուղ:
Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքներում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



