Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջին օրերին հանրության շրջանում կրկին ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն, թե Վարդավառին հաջորդող մեռելոցի օրը հայտարարվել է ոչ աշխատանքային։ Ընդ որում, քաղաքացիների փոխանցմամբ՝ նման պնդումներ հնչել են անգամ որոշ պետական հաստատություններում, որտեղ աշխատակիցները վստահեցրել են, թե տաղավար տոնին հաջորդող մեռելոցի օրը լինելու է հանգստյան։
Սակայն իրականությունը բոլորովին այլ է։
Գործող օրենսդրությամբ Վարդավառից հետո նշվող մեռելոցի օրը ոչ աշխատանքային չի համարվում, և այդ մասին որևէ իրավական փոփոխություն չի ընդունվել։
Հատկանշական է, որ այս ապատեղեկատվությունը նոր չէ։ Նման խոսակցություններ տարածվել էին նաև այն ժամանակ, երբ քննարկվում էին «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունները։ Այդ օրերին մի շարք հրապարակումներ ներկայացնում էին, թե Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող մեռելոցները կրկին կդառնան ոչ աշխատանքային։
Սակայն Ազգային ժողովը դեռևս այդ ժամանակ պաշտոնապես հերքել էր այդ տեղեկությունները՝ ընդգծելով, որ օրինագիծը լրամշակվել է Կառավարության առաջարկներով, և մեռելոցի օրերը պահպանվել են որպես աշխատանքային։
Խոսքը վերաբերում էր պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր վերանայել մի շարք տոների և հիշատակի օրերի կարգավիճակը։ Սակայն նախագծի վերջնական տարբերակում մեռելոցին ոչ աշխատանքային կարգավիճակ տալու դրույթը տեղ չի գտել։
Ուստի քաղաքացիներին կոչ է արվում չառաջնորդվել սոցիալական ցանցերում կամ բանավոր տարածվող լուրերով և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։ Այս պահին Վարդավառին հաջորդող մեռելոցի օրը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ աշխատանքային օր։
Սոնա Գրիգորյան
Հետևեք մեզ՝ այստեղ



