Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեպի Հայաստանի մայրաքաղաք ուղիղ չվերթներն այսուհետ Մոսկվայից կմեկնեն «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մայրաքաղաքի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը։
«Այսօր Մոսկվայի ավտոկայաններից հասանելի են ավելի քան 170 միջքաղաքային և միջազգային երթուղիներ։ «Կրասնոգվարդեյսկի»-ն մայրաքաղաքի հարավում գտնվող առանցքային տրանսպորտային հանգույցներից մեկն է, որտեղից ուղևորները կարող են մեկնել պահանջված ուղղություններով։ Այժմ «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից կարելի է հասնել Հայաստանի մայրաքաղաք»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ դեպի Երևան չվերթները կմեկնեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի։ Չվերթի տոմսերը կարելի է գնել առցանց՝ «Մոսկվայի մետրո» («Метро Москвы») բջջային հավելվածի «Միջքաղաքային ավտոբուսներ» հատուկ բաժնում։
Հետևեք մեզ՝ այստեղ



