Բանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բանգլադեշում տեղի ունեցած հեղեղումները, որոնք ընդգրկել են երկրի յոթ շրջաններ, խլել են առնվազն 51 մարդու կյանք, ևս 39-ը տուժել են: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Business Standard պարբերականին:
«Երկրի հարավարևելյան և հյուսիսարևելյան տարածաշրջանների յոթ շրջանում հեղեղումների հետ կապված իրավիճակը վատթարացել է անդադար տեղացող հորդառատ անձրևների, գետերի վերին հոսանքներում ջրի մակարդակի բարձրացման և սողանքների պատճառով, ինչի հետևանքով արդեն զոհվել է 51 մարդ»,- ասված է պարբերականի հրապարակման մեջ։
Համաձայն հաղորդագրության՝ ևս 39 մարդ տուժել է հեղեղումների կամ դրանց հետևանքով առաջացած պատահարների արդյունքում։
Ընդհանուր առմամբ, տարերքի կատաղությունը անդրադարձել է Բանգլադեշի ավելի քան մեկ միլիոն բնակչի վրա, գրում է պարբերականը:
Հետևեք մեզ՝ այստեղ



