Համացանցում հայտնվել է 27 մարդու կյանք խլած հրդեհի տեսանյութը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի բարերից մեկում երկուշաբթի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 27 մարդ, ևս 63-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Հրդեհը բռնկվել է կեսգիշերի սահմաններում։ Դեպքի վայր ժամանած հրշեջներին մոտ 30 րոպե է պահանջվել կրակը մեկուսացնելու և վերահսկողության տակ վերցնելու համար։
Հրդեհի պատճառները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել, և դեպքի առնչությամբ քննություն է ընթանում։
Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհը կարող էր սկսվել տեխնիկական անսարքության հետևանքով։ Բարում ելույթ ունեցող երաժիշտներից մեկը պատմել է, որ ողբերգությունից քիչ առաջ բեմի հարակից էլեկտրական վահանակի մոտ նկատել է ծուխ, որից անմիջապես հետո պայթյուն է լսվել։
Իշխանությունները շարունակում են պարզել հրդեհի բոլոր հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



