Պարզվել են ծառի տապալման հետևանքով կմահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնությունները
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել են հուլիսի 11-ին Երևանում արմատից չորացած, փտած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մոպեդը վարել է Թուրքմենստանի քաղաքացի 50-ամյա Ումիրով Ուռալին, իսկ «Honda»-ն վարել է Երևանի բնակիչ Վարուժան Բաղդասարյանը։
Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել էր ավտոմեքենայի և մոպեդի վրա։
Ուժեղ քամու հետևանքով փտած ու դարն ապրած հաստաբուն ծառը պոկվել և ընկել էր այդ պահին ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենայի և մոպեդի վրա, ինչի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել էր։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Բեգոյանի հիմնարկ»-ի աշխատակիցները մի քանի անգամ փորձել էին ծառը հեռացնել, քանի որ այն իրական վտանգ էր ներկայացրել, բայց մի խումբ այսպես կոչված մի քանի քաղաքացիներ դեմ էին դուրս եկել ու եթե այդպես չլիներ, այսօր այս դժբախտ դեպքը տեղի չէր ունենա։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, մոպեդավարը օտարերկրացի է։
Հետևեք մեզ՝ այստեղ



