19-ամյա աղջիկը դանակահարել է եղբորը՝ բարձր խոսելու համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թայվանում 19-ամյա աղջիկը դանակահարել է իր 15-ամյա եղբորը՝ այն բանից հետո, երբ վիճաբանություն է սկսվել համակարգչային խաղի պատճառով, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Mothership-ին։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քույրն ու եղբայրը տանը մենակ են եղել։ Պատանին տեսախաղ էր խաղում ընկերների հետ և շփվում էր նրանց հետ ձայնային կապով։ Խաղի ընթացքում նա սկսել է ավելի բարձր խոսել, ինչը նյարդայնացրել է քրոջը։
Ավելի ուշ նրանց միջև վիճաբանություն է սկսվել։ Վեճի ընթացքում աղջիկը կորցրել է ինքնատիրապետումը, վերցրել է դանակը և հարվածել եղբորը պարանոցի հատվածում։
Վիրավորված դեռահասը կարողացել է հասնել մոտակայքում գտնվող խանութ, որտեղ աշխատում էր նրանց պապը։ Նա անմիջապես զանգահարել է ոստիկանություն և շտապ օգնություն։
Տղային տեղափոխել են հիվանդանոց, և բժիշկների խոսքով՝ նրա վիճակը ներկայումս կայուն է։
19-ամյա աղջիկը ձերբակալվել է։ Իրավապահները շարունակում են հետաքննությունը՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



