ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Օմսկի երկու բնակչի՝ նավթավերամշակման գործարանի վրա հարձակումների տեսանյութեր հրապարակելու համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում իրավապահները ձերբակալել են Օմսկի մարզի երկու բնակիչների, որոնք սոցցանցերում տեսանյութեր էին հրապարակել նավթավերամշակման գործարանի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման մասին։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հաղորդմամբ՝ ձերբակալվածների դեմ գործերն ուղարկվել են դատարան՝ պատիժը որոշելու համար։
Անօդաչու թռչող սարքերով հարձակումների և դրանց հետևանքների նկարահանումը ենթադրում է վարչական տուգանք՝ 500-ից 1500 ռուբլու չափով։
Իրավապահները, սակայն, դեպքը կարող են դիտարկել նաև որպես օտարերկրացիներին տեղեկատվության փոխանցում, որի համար նախատեսված է քրեական պատիժ՝ դավաճանության հոդվածով։
Ուկրաինան հուլիսի 6-ի կեսօրին Օմսկում հարվածել էր Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարանին, որը տարեկան մոտ 21 միլիոն տոննա վառելիք է արտադրում։ Հարձակումից հետո նավթավերամշակման գործարանը դադարեցրել է գործունեությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



