Հնդիկ երիտասարդները ծեծել ու բռնաբարել են յոթամյա երեխայի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազետան հայտնում է՝ «Times of India»-ի լուրով՝ հնդիկ մի երիտասարդ և նրա գործընկերը ձերբակալվել են յոթամյա երեխայի դաժան բռնաբարությունից հետո։
Ըստ թերթի՝ որոշ ժամանակ առաջ գյուղ էր ժամանել 18-ամյա մի երիտասարդ՝ Վինայ Կումար անունով, որը աշխատանք էր գտել առևտրի կենտրոնի շինհրապարակում, որտեղ էլ հանդիպել էր երկրորդ կասկածյալին։ Վինայ Կումարը հաճախ խաղում էր աղջկա և նրա եղբայրների հետ՝ նրանց չիպսեր տալով։
Դեպքի օրը տղամարդը երեխային չիպսեր և խմիչք է առաջարկել, ապա նրան գայթակղել է առևտրի կենտրոն, որտեղ նա և իր գործընկերը երկաթե ձողով մի քանի անգամ դաժանորեն հարվածել են նրա գլխին և լրացուցիչ վնասվածքներ պատճառել։
Դրանից հետո զոհը բռնաբարվել է։ Հասկանալով, որ նա այլևս չի շնչում, նրան նետել են հանքահորի մեջ։
Միևնույն ժամանակ, ծնողները սկսել են փնտրել երեխային։ Տեսախցիկների տեսագրությունները դիտելուց հետո ոստիկանությունը պարզել է, որ տղամարդիկ խանութ են մտել աղջկա հետ և հեռացել առանց նրա։
Ի վերջո, դպրոցական աղջկան գտել են հանքահորում անգիտակից վիճակում։ Քանի որ դեպքի վայրում լույս չի եղել, որոնումները կատարվել են միայն լապտերներով։
Զոհի իրանի վրա հայտնաբերվել է քսանհինգ վնասվածք, որոնցից 17-ը՝ գլխին։ Նա նաև երկու կոտրվածք ուներ ձախ ոտքում։
Երկու կասկածյալներն էլ ձերբակալվել են և մնում են կալանքի տակ։
gazeta.ru-ն հայտնում է նաև, որ այս դեպքից առաջ ևս երեխայի բռնաբարության մասին լուր կար՝ Պերմի մարզում մի տղամարդ բռնաբարել է յոթամյա աղջկա։
Հետևեք մեզ՝ այստեղ



