Yerevan, 28.November.2026,
00
:
00
BREAKING

ԹԵՍՏ. Հե՞շտ է արդյոք Ձեր «խելքը ուտելը»

LIFE
Այս թեստը կօգնի ձեզ հասկանալ արդյոք դուք շուտ եք գայթակղվում:Կյանքի ցանկացած բնագավառում` լինի տանը, աշխատավայրում, թե անձնական կյանքում:

ԹԵՍՏ. Արդյոք հե՞շտ եք գայթակղվում

1. Դուք խոստացել եք ձեր մայրիկին օգել պատրաստությունների հետ, քանի որ վաղը նա շատ կարևոր հյուրեր է ունենալու: Արդեն պատրաստվում էիք տուն գնալ և զանգահարում է ձեր ընկորուհին և ասում, որ ձեր ամենասիրած երգչի համերգի երկու տոմս ունի: Ինչպե՞ս կվարվեք

1. Կզանգեք մայրիկին և կասեք, որ դուք ուշ կվերադառնանք տուն, որովհետև շատ կարևոր գործնական հանդիպում ունեք -3

2. Կկատարեք ձեր խոստումը- 1

3. Կզանգեք և կհարցնեք մայրիկից` արդյոք նա միայնակ չի կարող գործը գլուխ բերել- 2

 

2. Ինչպե՞ս եք նախընտրում քնել

1. Գիշերանոցով -1

2. Գիշերազգեստով- 2

3. Մերկ -3

 

3. Ի՞նչ վիճակում է գտնվում ձեր պայուսակը

1. Ամեն ինչ իր տեղում է գտնվում- 1

2. Մի փոքր խառնաշփոթ է տիրում- 2

3. Ամեն ինչ քաոսի մեջ է- 3

 

4. Երկար ժամանակ է, դուք փորձում եք մի քանի կիլոգրամ նիհարել, որ վերջապես կարողանաք ձեր սիրելի կիսաշրջազգեստը հագնել… Արդեն մեկ շաբաթ է հետևում եք որոշակի սննդակարգի: Ձեզ զանգահարում է ընկերներից մեկը և հրավիրում տոնակատարության, որը տեղի է ունենալու քաղաքի լավագույն ռեստորանում, ինչպե՞ս կվարվեք…

1. Կընդունեք հրավերը, սննդակարգին հետո էլ կարելի է հետևել -3

2. Կգնաք, բայց մինչ այդ ամբողջ օրը ոչինչ չեք ուտի - 2

3. Շնորհակալություն կհայտնեք հրավերի համար, բայց համապատասխան պատճառաբանություն հորինելով չեք գնա -1

 

5. Դուք գնացել եք գեղեցկության սրահ, որտեղ հրաշալի սանրվածք են արել ձեզ համար, սակայն, ձեր լավագույն ընկերուհին պնդում է, որ ձեր մազերը պարզապես անտանելի տեսք ունեն, դուք

1. Միանգամից կփոխեք սանրվածքը- 1

2. Ուշադրություն չեք դարձնի նրա ասածին- 3

3. Ուրիշներից էլ կարծիք կհարցնեք -2

 

6. Հավատու՞մ եք աստղագուշակին

1. Դուք մեծ նշանակություն եք տալիս աստղագուշակությանը- 3

2. Ոչ համարում եք, որ դա հիմարություն է- 1

3. Հավատում եք միայն այն դեպքում, երբ աստղերը հուշում են լավ բաների մասին- 2

 

7. Դուք մեքենա ունեք, որը գնելու համար երկար ժամանակ խնայել եք: Մեքենային խնամում եք և աչքի լույսի նման պահում պահպանում: Մի օր ձեր ընկերուհին խնդրում է մեկ օրով իրեն տալ մեքենան, որ գնա ամառանոց, դուք

1. Կմերժեք, բացատրելով որ ոչ մեկի չեք տալիս մեքենան- 1

2. Կմերժեք ասելով, որ մեքենան անսարք վիճակում է- 2

3. Կտաք, բայց երկար ժամանակ կանհանգստանաք և կփոշմանեք, որ տվել եք- 3

 

8. Դուք գնացել եք գնումների, գնել եք այն ինչ պատահի և անգամ ուշադրություն չեք դարձրել, որ ճանապարհածախսի գումար չի մնացել, ինչպե՞ս կվարվեք.

1. Կխնդրեք, որ ինչ որ մեկը ձեզ տուն հասցնի- 2

2. Ոտքով կգնաք- 1

3. Անծանոթ մարդուց փող կխնդրեք- 3

 

9. Թատրոնում ծանոթացել եք գեղեցիկ և խելացի տղամարդու հետ, երեկոկյան բոլոր սրճարանները փակ են և նա առաջարկում է մի բաժակ թեյ խմել իր տանը, ինչպե՞ս կվարվեք.

1. Մեծ հաճույքով կհամաձայնվեք- 3

2. Կմերժեք առաջարկելով հանդիպել վաղը- 2

3. Կմերժեք կոպիտ կերպով, նրա առաջարկը վիրավորանք ընդունելով- 1

 

10. Ձեր ծանոթներից մեկը վաճառում է այն զգեստը, որի մասին երկար ժամանակ երազել եք, սակայն, դուք չունեք համապատասխան գումար, ի՞նչ կանեք.

1. Կանխավճար կտաք և աշխատավարձը ստանալուն պես կգնեք այն- 2

2. Կխնդրեք չվաճառել մինչև դուք չգտնեք համապատասխան գումարը- 1

3. Հենց նույն օրը պարտքով գումար կվերցնեք և կգնեք այն- 3

 

11. Ո՞ր ծաղիկն եք նախընտրում.

1. Վարդ- 3

2. Մանուշակ- 2

3. Նարգիզ-1

 

12. Մրցույթի ժամանակ դուք հաղթել եք գլխավոր մրցանակը, ինչ կընտրեք մրցանակի փոխարեն

1. Երկուսի համար հանգստյան ուղեգիր- 3

2. Գումար- 1

3. Կենցաղային տեխնիկա- 2


ԱՄՓՈՓՈՒՄ

(12-19 միավոր)- Դուք միշտ գիտեք, թե ինչ եք ուզում: Գայթակղությունները ձեզ համար չեն: Դուք հստակ քայլերով գնում եք դեպի ձեր նպատակները: Մի կողմից դա շատ լավ է, որովհետև չեք կատարում քայլեր, որոնց համար հետո կարող եք ափսոսալ: Իսկ մյուս կողմից ձեր կյանքում տեղ չունի ադրենալինը, ռիսկի գործոնը և ամեն ինչ գնում է ձեր ծրագրերի համապատասխան: Այդ ամենը կարող է վանել շրջապատի մարդկանց: Փորձե՛ք գոնե մեկ անգամ անել այնպես ինչպես, որ զգացմունքներն են թելադրում և կհամոզվեք, որ կյանքը լի է բազում անսպասելի անակնկալներով:

(20-28 միավոր)- «Մարմանդ գետից վախեցիր»` դա ձեր մասին է ասված: Շրջապատի մարդիկ ձեզ համարում են բավականաչափ հավասարակշռված, ծանր դատող մարդ: Սակայն, միայն դուք գիտեք, թե ինչպիսի խենթությունների եք պատրաստ: Կյանքի տարբեր իրավիճակներում դուք ձեզ կարող եք դրսևորել տարբեր կերպ: Ձեր զգացմուքները և բանականությունը մշտապես գտնվում են հակամարտության մեջ, և միանշանակ չի կարելի ասել, թե որ մեկն է հաղթում: Դուք ունեք բազում երկրպագուներ, սակայն, ինքներդ տարվում եք ոչ միշտ: Անձնական կյանքում «ղեկը» միշտ ձեր ձեռքում է, դուք եք կառավարում:

(29-36 միավոր)- Կյանքը ձեզ համար խաղ է, այն մարդիկ ովքեր ձեզ նման չեն մտածում, ձեզ պարզապես չեն հետաքրքրում: Միշտ բարեհամբույր եք, ժպտերես, ֆլիրտը կազմում է ձեր կյանքի բաղկացուցիչ և անբաժանելի մասը: Ձեր «սիրեցյալների» հետ հարաբերությունները երբեք երկարատև չեն լինում, դուք չեք ցանկանում հոգեպես կապվել ինչ որ մեկի հետ: Կենսակերպի փոփոխությունը ձեզ համար պարզապես անընդունելի է: Դուք ամբողջովին գտնվում եք սրտի ազդեցության տակ, այդ իսկ պատճառով խնդիրներ կարող եք ունենալ ոչ միայն անձնական կյանքում, այլև աշխատավայրում: Մարդիկ ձեզ բավականաչափ լուրջ չեն վերաբերվում:

Աղբյուրը` Erkusov.com

Ameriabank's Investor's Day: Exploring Armenian and Georgian Capital MarketsBlack Friday - 50% Off Unibank Card IssuanceNext Stop for Financial Literacy at Global Bridge Educational Complex: Idram and IDBankUcom Hosts Participants of FAST’s Generation AI Program Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New ScamOne Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with Unibank