Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան
POLITICSԱդրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկար տարիներ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հիմքում նախկին ԼՂԻՄ-ի, Քարվաճառի և Լաչինի շրջանի՝ ՀՀ-ին հանձնումն է եղել: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
«Ըստ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ի դեմս ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի, ևս պնդել են լուծման այդ ճանապարհը:
Ի դեպ, այդ գաղափարն ու դիրքորոշումները երևում են նաև Փաշինյանի՝ նախորդ տարի հրապարակված արցախյան բանակցային գործընթացի փաթեթներից:
Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, երկար տարիներ այդ ուղղությամբ բանակցություններ են տարվել, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին»,-գրել է նա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



