ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները
ECONOMICSԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մշտական այցելուների թվում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները։ Վերջին երկու տարիների ընթացքում ընկերությունը հյուրընկալել է բուհի տարբեր խմբերի։
Այս ընթացքում ՀՊՏՀ-ի ավելի քան 100 ուսանող և դասախոս այցելել են ԶՊՄԿ, շրջել արտադրական տարածքներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և արդյունաբերական գործընթացներին։
Բուհի հետ համագործակցությունը համահունչ է ընկերության որդեգրած «բաց դռների» քաղաքականությանը և թափանցիկության սկզբունքին, որոնցով հնարավորություն է տրվում աշակերտներին, ուսանողներին, լրագրողներին, մասնագիտական ու հետաքրքրված այլ խմբերին տեղում ծանոթանալ ժամանակակից հանքարդյունաբերության առանձնահատկություններին և ոլորտի գործունեությանը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



