Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկությունները
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ի տեղեկություններով՝ վերջին շաբաթներին մի շարք նախարարություններում և պետական կառավարման այլ մարմիններում նկատվում է աշխատակիցների հեռանալու միտում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ պաշտոնյաներ արդեն ազատման դիմումներ են ներկայացրել, իսկ մյուսները նման որոշում կայացնելու փուլում են։
Մեր զրուցակիցների խոսքով՝ պատճառները միայն քաղաքական չեն։ Նրանք նշում են, որ տարիներ շարունակ շարունակել են աշխատել գործող իշխանության օրոք, սակայն վերջին շրջանում աշխատանքային մթնոլորտը, իրենց գնահատմամբ, դարձել է առավել լարված։
Ըստ Past.am-ի տեղեկությունների՝ պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ ավելի հաճախ են կիրառվում տարբեր բնույթի պարտադրանքներ։ Խոսքը, մասնավորապես, սոցիալական ցանցերում գերատեսչությունների, կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակումները տարածելու կամ դրանց շուրջ ակտիվություն ցուցաբերելու պահանջների մասին է։
Աղբյուրների պնդմամբ՝ շատերի համար իրավիճակը հատկապես սրվել է հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում անցկացված ՔՊ-ի եզրափակիչ հանրահավաքից հետո։ Նրանց փոխանցմամբ՝ պետական հիմնարկների աշխատակիցներին հասկացվել է, որ հանրահավաքին մասնակցությունը պարտադիր բնույթ ունի, իսկ բացակայությունը կարող է համապատասխան հետևանքներ ունենալ։
Սակայն, մեր տեղեկություններով, որոշ աշխատակիցներ չեն սպասել հնարավոր գնահատականներին և նախընտրել են սեփական նախաձեռնությամբ հեռանալ պետական համակարգից՝ ներկայացնելով ազատման դիմումներ։
Միաժամանակ, մեր զրուցակիցներն ընդգծում են, որ պատճառները դրանով չեն սահմանափակվում։ Նրանց կարծիքով՝ պետական կառավարման տարբեր օղակներում աճում են կազմակերպչական խնդիրները, որոշումների ընդունման գործընթացը դարձել է անկանխատեսելի, իսկ մասնագիտական փորձն ու երկարամյա աշխատանքային ճանապարհը հաճախ երկրորդական նշանակություն ունեն։
Past.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ պետական համակարգում աշխատող որոշ մարդիկ մինչև վերջին պահը հույս են ունեցել, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո կառավարման համակարգում փոփոխություններ կլինեն, և պետական ապարատը կվերադառնա առավել կանխատեսելի ու կայուն աշխատանքի ռեժիմի։ Սակայն այդ սպասումները, նրանց խոսքով, չեն արդարացել, ինչի հետևանքով պետական համակարգից հեռանալու տրամադրությունները շարունակում են աճել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



