Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լատվիայի չեմպիոն «Ռիգան» հինգ տարվա դադարից հետո եվրագավաթային որակավորման փուլ վերադարձավ Հայաստանում կրած 0:2 հաշվով պարտությամբ՝ զիջելով «Արարատ-Արմենիային»։ Այսօր կայանալիք պատասխան խաղում լատվիական թիմին կօգնի ավագ և պաշտպանության առաջատար Անտոնի Չեռնոմորդին, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել առաջին հանդիպումը։
«Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում այս խաղից, և կանենք հնարավոր ամեն ինչ՝ մեր ճանապարհը շարունակելու համար։ Հոգեբանորեն, ֆիզիկապես և տակտիկապես մենք լիովին պատրաստ ենք։ Վերլուծել ենք առաջին հանդիպումը, գիտենք՝ ինչն է պետք բարելավել և որ սխալներն ուղղել։ Մենք 100 տոկոսով պատրաստ ենք և վստահ ենք, որ ամեն ինչ մեր ձեռքերում է», — նշել է 29-ամյա կենտրոնական պաշտպանը։
Անդրադառնալով Երևանում կայացած հանդիպմանը՝ Չեռնոմորդին ընդգծել է, որ իրենք չեն օգտագործել իրենց պահերը.
«Արդեն առաջին խաղակեսում հաշիվը կարող էր 1:0 լինել մեր օգտին, և այդ ժամանակ խաղն ամբողջությամբ այլ սցենարով կընթանար։ Երկու սխալ թույլ տվեցինք, և մրցակիցը երկու գոլ խփեց հենց մեր սխալների արդյունքում։ Առաջին գնդակն ընդունեցինք ստանդարտից հետո, որտեղ սովորաբար ուժեղ ենք, բայց այս անգամ մինչև վերջ չխաղացինք։ Իսկ երկրորդ սխալի պես բան պատահում է տասը տարին մեկ անգամ։ Բայց դա արդեն անցյալում է, վաղը նոր էջ ենք բացելու»։
Խոսելով շանսերի մասին՝ «Ռիգայի» ավագը համեմատականներ է տարել նախորդ մրցաշրջանի հետ, երբ թիմը կրկին 0:2 հաշվով պարտվել էր Պրահայի «Սպարտային».
«Նման իրավիճակ էր նաև նախորդ տարի, բայց ես չեմ կարող համեմատել այս թիմերը։ Ամենայն հարգանքով «Արարատ-Արմենիայի» հանդեպ՝ հայերը «Սպարտան» չեն։ Մենք հավատում ենք մեր ուժերին. 0:2-ը դեռ 0:4 կամ 0:5 չէ։ Մենք քամբեքների փորձ ունենք։ Ամեն ինչ կորոշվի խաղադաշտում»։
Հետևեք մեզ՝ այստեղ



