«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով կատալոնական «Բարսելոնային» զրկել այն բոլոր տիտղոսներից, որոնք ակումբը նվաճել է Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրայի պաշտոնավարման ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը։
Նեգրեյրան Լա Լիգայի մրցավարական կոմիտեում ղեկավար պաշտոն է զբաղեցրել 2001-ից 2018 թվականներին։ Այդ ընթացքում «կապտանռնագույնները» նվաճել են ավելի քան 30 տիտղոս, որոնց թվում՝ Իսպանիայի 9 չեմպիոնություն և Չեմպիոնների լիգայի 4 հաղթական գավաթ։
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Բարսելոնային» կաշառակերության պաշտոնական մեղադրանք էր առաջադրվել։ Ըստ իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների՝ 2001-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում կատալոնական ակումբը միջնորդ ընկերությունների միջոցով պարբերաբար խոշոր չափի գումարներ է փոխանցել Նեգրեյրային։
Նշենք նաև, որ Իսպանիայի ավարտված՝ 2025/2026 մրցաշրջանի արդյունքներով «Բարսելոնան» հռչակվել է երկրի չեմպիոն, իսկ Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Հետևեք մեզ՝ այստեղ



