Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր՝ 16 ՄՎտ հզորությամբ լողացող հողմային տուրբինը, որը տեղադրված է հատուկ հարթակի վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Հարթակը ծովի հատակին ամրացված է ճոպաններով, ինչի շնորհիվ գրեթե չի ենթարկվում ճոճումների։
307 մետր բարձրությամբ կայանքը ուղևորվում է դեպի Լուֆենգի նավթագազային հանքավայր՝ Հարավչինական ծովում։ Դրա առանձնահատկությունն այն է, որ արտադրված էլեկտրաէներգիան չի փոխանցվելու ցամաքային էլեկտրացանցին, այլ ստորջրյա մալուխներով մատակարարվելու է հարակից նավթագազային հարթակներին։
Հաշվարկների համաձայն՝ տուրբինը տարեկան կարտադրի շուրջ 54 միլիոն կՎտ·ժ էլեկտրաէներգիա։ Դա հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել ծովային հարթակներում վառելիքի սպառումը․ ընկերությունը կանխատեսում է տարեկան խնայել մոտ 15 հազար խմ վառելիք և 35 հազար տոննայով կրճատել CO₂-ի արտանետումները»,-նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



