Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման և մաքրման աշխատանքները: Դրանք մշտադիտարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են համալիրի տարածք:
Սբ Գրիգոր եկեղեցու որմնանկարի էսքիզային նախագիծը, համաձայն սահմանված կարգի, մշակվել և ներկայացվել էր լիազոր մարմնին կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի քննարկմանը: Հեղինակը որմնանկարների վերականգնող մասնագետ Աշխեն Պապոյանն է:
Ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Հուշարձանների վավերագրում» ՍՊԸ-ն: Ինչպես որմնանկարները, այնպես էլ Կեչառիս վանական համալիրի հնագիտական ուսումնասիրության, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են բարերարների՝ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների կողմից:
Սբ Գրիգոր եկեղեցու որմնանկարները, համաձայն նախագծի, ամրակայվել և մաքրվել են, ինչի ընթացքում ի հայտ են եկել որմնանկարի սյուժեի մանրամասներ, որոնք մինչ վերականգնումը թաքնված էին մրի և աղտոտված շերտի տակ:
Բարավորի վրա պատկերված է Բարեխոսության տեսարանը. կենտրոնում Հիսուս Քրիստոսն է, ձախից՝ Աստվածամայրը, աջից՝ Հովհաննես Մկրտիչը, վերևում՝ կամարին պատկերված են ձախից և աջից 6-ական առաքյալներ, իսկ կամարի տակ նույնքան (12) հրեշտակները, որոնց թևերը միավորվում են Քրիստոսի լուսապսակի վերևում և դառնում ձեռք, ինչը բացահայտվել է որմնանկարի մաքրման արդյունքում: Որմնանկարի վրա, ինչպես նաև վերևում, ներքևում և կողքերից, բազմաթիվ միջնադարյան արձանագրություններ կան:
Որմնանկարի ամրակայման և մաքրման աշխատանքները նախարարության մասնագետները կողմից գնահատվել են լավ: Նախատեսված է աշխատանքներն ավարտվել ընթացիկ տարվա հուլիսի վերջին:
Հետևեք մեզ՝ այստեղ



