Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորվել է առնվազն 300 մարդ։
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրին։
«Այսօր ժամը 12:00-ի դրությամբ հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը։ Դժբախտաբար, մեր 35 հայրենակիցներ մահացել են։ Մահացածների թվում կան երկու կին և մեկ 18 տարեկանից փոքր դեռահաս», - գրել է նա։
ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից ի վեր մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդել է, որ սա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն է։ Իրանն էլ իր հերթին հարվածներ է հասցնում Ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



