Yerevan, 05.July.2026,
00
:
00
BREAKING


Գրեթե ամեն օր մի նոր երգ է ծնվում. Արթուր Ալեքը՝ Նյու Յորք մեկնելու և ապագա ծրագրերի մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերության «X Factor 1» եւ «Պրեմիերա» նախագծերից հայտնի դարձած եւ ժյուրիի հատուկ ուշադրությանն արժանացած երգիչ, երգահան Արթուր Ալեքը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:

-Արթուր, հայտնի նախագծերից եւ Ձեր նկատմամաբ հատկապես ժյուրիի չդադարող գովեստներից հետո թվում էր, թե այսուհետ Ձեր անունը հաճախ ենք լսելու, բայց դա կարծես թե այնքան էլ այդպես չէ, ինչո՞ւ:

-  Համաձայն եմ ձեզ հետ, իսկապես թվում է, թե պասիվ եմ գործում, բայց դա միայն էկրանային պասիվություն է: Այս շրջանում ավելի շատ զբաղված եմ երգեր գրելով, գրեթե ամեն օր մի նոր երգ է ծնվում: Առաջիկայի համար մի շարք նախագծեր կան, մի քանի դիջեյների հետ եմ այս պահին աշխատում եւ եթե ամեն բան մեր ծրագրերին համապատասխան ընթանա, ապա այդ էկրանային պասիվությունն էլ կչեղարկվի:

-Արթուր, Ձեր երաժշտական ճաշակը մի փոքր այլ ուղվածություն ունի, կոնկրետ, ո՞ր ժանրում եք ավելի շատ աշխատում:

- Ես աշխատում եմ մի ժանրում, որն ինձ թույլ չի տալիս մեր երկրում աշխատել այնքան, որքան կկարողանայի աշխատել մեր երկրի համար հայտնի ժանրերում: Թերեւս նաեւ սա է պատճառներից մեկն այնքան էլ հաճախ չերեւալուս: Իմ երաժշտությունը, ցավոք սրտի, շատ հասանելի չէ մեր երկրում, թեպետ փորձում եմ բալասավորել: Soul, Funk, հիմա նաեւ Europop ժանրերն ինձ շատ հարազատ ու հետաքրքիր են:

-Սիրելի ոճն ավելի ուժեղ է, քան ավելի մեծ տարածում ունենալու գայթակղությո՞ւնը:

-  Ավելի շատ դեռեւս փորձում եմ պայքարել սեփական երաժշտությունը ռեալիզացնել:

-Ի՞նչ եք կարծում՝ դա է պատճառը, որ հրավերներն են համեմատաբար քիչ:

-  Միանշանակ ասել չեմ կարող,  որ ժանրային ընտրությունն է պատճառը քիչ հրավերների: Չգիտեմ, երեւի ամեն բան ունի իր ժամանակը եւ այդ առումով դեռ իմ ժամանակը չէ: Վստահ եմ, որ կգա այն պահը, որ Արթուր Ալեքը նոր մուտք կունենա, խոստանում եմ՝ կգա այդ օրը, միայն դեռեւս ժամկետներ նշել չեմ կարող:

-Արթուր, գուցե գա՞ ժամանակն ու մենք Ձեզ տեսնենք Ձեր ընտրած երաժշտական ժանրերից դուրս, օրինակ կոմերցիոն երաժշտություն պրոպագանդելիս:

- Ոչ, հաստատ այդ օրը չի լինի, որովհետեւ սկզբունքային մարդ եմ: Բացի այդ սկզբունքներն էլ, եթե մարդու մեջ մի բանը չկա, արհեստականորեն ոչինչ անել չի լինի:

-Արթուր, ձեր մասին արտահայտված կարծիքներում հաճախ կարող ենք լսել հետեւյալ արտահայտությունը՝ «Կարծես, թե հայ չլինի կատարողը»: Հետաքրքիր է՝ երբեւէ մտածե՞լ եք արտերկրում աշխատելու մասին:

-  Այո, նման կարծիքներ շատ եմ լսել ու անկեղծ լինեմ՝ ինձ դա դուր է գալիս: Դա այն է, ինչ ես սիրում եմ, հատուկ չեմ անում, որ իմ ձայնը, հնչեղությունը այդ տպավորությունը ստեղծի, թեպետ շատ եմ սիրում մեր ժողովրդական արվեստը: Իհարկե, մտածում եւ որոշ քայլեր եմ անում դրսում աշխատելու ուղղությամբ: Ընկերներիցս մեկն այս պահին Նյու Յորքում է ապրում, նրա հետ հիմա փորձում ենք այդ ուղղությամբ աշխատել, բայց դա իրականում երկար ու շատ բարդ ընթացք է: Հուսով եմ՝ շուտով հնարավորություն կունենամ մեկնել այնտեղ ու լավ նորություններ հայտնել:

-Արթուր, այստեղ մասնակցել եք երկու հեղինակավոր նախագծերի, ի՞նչ են տվել դրանք Ձեզ, եւ արդյոք սպասելիքներն արդարացված են:

- Գիտեք, ի տարբերություն դրսի, երբ նման նախագծերից հետո մասնակից կամ գոնե հաղթող երգիչները հետո դառնում են հայտնի իրենց երկրում, էլ չասեմ աշխարհում, մեր երկրում այդ մրցությները չեն ապահովում դա: Այստեղ երգչի համար պիտակ է դառնում որեւէ մրցույթի մասնակցությունը, հետո սեղմվում ես մի քառակուսիի մեջ, որից դժվար է դառնում դուրս ելնելը, դժվար է դառնում այդ պիտակավորումից ազատվելը, իսկ այդ պիտակն ինձ դուր չի գալիս: Իհարկե, ես չեմ զղջում, որ մասնակցել եմ այդ մրցույթներին, քանի որ դրանք ինձ շատ բան են տվել:

-Արթուր, մեր երկրում մեծ տարածում ունեցող երաժշտության նկատմամբ կարծես թե բոլորս մեր դժգոհությունն ենք արտահայտում, բայց այն շարունակում է զարգացում ապրել: Ի՞նչ եք կարծում, ինչպես կարելի է պայքարել որակյալ երաժշտության համար:

-  Իրականում մենք ունենք երիտասարդ շատ տաղանդավոր երգիչներ, ովքեր իրենց տաղանդով արդեն այլընտրանք են ստեղծում: Չգիտեմ, թե ինչպես կարելի է պայքարել, երեւի վերջնականապես դա արմատախիլ անելն անհնար է, երեւի այդ վատն էլ է պետք, որ մարդիկ տարբերեն լավը վատից ու ընտրության հնարավորություն ունենան: Մեծ հաշվով շատ լավ կլինի, եթե այդ հարցով պետական մակարդակով զբաղվեն, օրինակ Արցախում, որքանով տեղյակ եմ, արգելված է ռաբիզ երաժշտությունը. մեկ-երկու նման արգելքներ եւ գուցե շտկումներ լինեն ոլորտում:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026